ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանագծում առկա լարվածությանը:

«Հայաստանը և Ադրբեջանը հայտնում են ականանետերի և ծանր զենքերի օգտագործման մասին: Եթե տեղեկությունները հավաստի են, ապա դա վտանգավոր լարվածություն է: Մենք պետք է աշխատենք հանուն Լեռնային Ղարաբաղում խաղաղության»,- թվիթթերյան իր միկրոբլոգում նշել է Ուորլիքը: