Մի երկու բառ վաղը կայանալիք Սերբիա-Հայաստան հանդիպման մասին:
Մեր հավաքականը նախորդ հանդիպմանը պարտվեց Պորտուգալիայի նման հզոր ընտրանուն, այն էլ ընդամենը մեկ գոլի տարբերությամբ (2-3): Չնայած, որ բացակայում էին առաջատար ֆուտբոլիստներ:
Հիմա Հայաստանն ու Սերբիան ետնապահներն են այս խմբի և ունեն համապատասխանաբար 1 և -2 միավոր: Սերբիան -2 միավորով է, քանի որ ՈւԵՖԱ-ն հանել էր նրանց հաշվից 3 միավոր: Սերբիայի հավաքականը անցած տուրում էլ պարտվել է Դանիային` 0-2: Իսկ Հայաստանում կայացած հանդիպումը (Սերբիայի դեմ) ավարտվել էր 1-1 հաշվով:
Այնպես որ՝ մերոնք ունեն հնարավոր բոլոր շանսերը հաղթելու: Միայն մի փոքր էլ պետք է երկրպագուների աջակցությունը:
Frunz Fol Poghosyan-ի ֆեյսբուքյան էջից: