Եվրո 2016-ի ընտրական փուլի I խմբի 6-րդ տուրում այսօր Հայաստանի հավաքականն իր 6-րդ հանդիպումը կանցկացնի՝ Նովի Սադ քաղաքում հյուրընկալվելով Սերբիայի հավաքականին:

Երկու հավաքականներն էլ  դեռ հաղթանակ չեն տոնել ընթացիկ ընտրական փուլում և գտնվում են աղյուսակի վերջնամասում: 

Հավաքականները հանդիպել են 4 անգամ, որոնցից  2-ն ավարտվել է սերբերի հաղթանակով, 2-ը՝ ոչ ոքի: 

Այս խաղում նույնպես բուքմեյքերները հավատում են սերբերի հաղթանակին. 1.44 - 4.75 - 8.00:

Մեր հավաքականը դաշտ կգա մեկնարկային հետևյալ կազմով.

Գևորգ Կասպարով, Լևոն Հայրապետյան, Գաել Անդոնյան, Ռոբերտ Արզումանյան, Հրայր Մկոյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Գևորգ Ղազարյան, Արաս Օզբիլիս, Մարկոս Պիզելի, Յուրա Մովսիսյան:

Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի  Երևանի ժամանակով 22:45-ին և ուղիղ եթերով կհեռարձակվի Հանրային հեռուստատեսությամբ: