Թեյլոր Սվիֆթի բուռն ստեղծագործական գործուենության ևս մեկ արդյունք է օրերս նրա կողմից ներկայացված տեսահոլովակ, որը նկարահանվել է Աֆրիկայում: Չնայած աշխատանքը բավականին գեղեցիկ և հետաքրքիր է ստացվել, այնուամենայնիվ, քննադատությունների թիրախ արդեն իսկ հասցրել է դառնալ: ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ կարծիքներ են հնչեցրել, որ տեսահոլովակը վերստեղծում է գաղութատիրության ժամանակների պատկերը՝ թվացյալ շքեղության ֆոնին: