Հանրապետության տարածքում`
Վտանգավոր և անբարենպաստ օդերևութաբանական երևույթներ սեպտեմբերի 4-ին չեն կանխատեսվում:
Սեպտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-8-ին շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 4-5-ին կարձրանա 2-3 աստիճանով, 6-ի ցերեկը նույնքան կնվազի, այնուհետև կբարձրանա:
Երևանում`
Սեպտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-8-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: