Ադրբեջանական սահմանային գյուղերում խուճապ է: Գյուղացիները դո: Իսկ Տավուշի գյուղերում մարդիկ քաշում են մեղրը, փակում կոմպոտ և այլն։ Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա մասնավորապես ասաց.
«Նշեմ, որ մեկ-երկու օր առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը իրեն կեղծ, սրբի տեղ դրած փորձում էր լուր տարածել և խոսել միջազգային մարդասիրական իրավունքի մասին, այն ժամանակ, երբ իրենց զինվորականների հետ սադրում էին իրավիճակը։ Հայտարարեցին, թե իբր, զինվորական ավաններում հարսանիք էին արել ու, իբր, հայտնվել էին մեր կրակային գոտում։ Դա փորձեցին օգտագործել մեր բնակավայրերի վրա կրակելու համար»:
Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ այս սադրանքը անպատասխան չի մնալու: «Մենք միշտ չենք ցանկացել, որ լարումներ առաջանան, մենք չենք փորձի սադրել որևէ բան։ Այս պահին հանգիստ է սահմանի վիճակը, լարումները հիմնականում լինում են ուշ երեկոյան»,- եզրափակեց նա։
Նշենք, որ այսօր համացանցում տարածվեց տեսանյութ, որում հստակ երևում էր, թե ինչպես էին ադրբեջանական գյուղերի բնակիչները խուճապահար փախչում հայկական կողմիք գործողություններից: