Ադրբեջանական կայքերը հաղորդում են ևս մեկ ադրբեջանցի զինվորի մահվան մասին: Մուրովդագա կոչվող շրջանի մոտակայքում, հայ-ադրբեջանական շփման գծում հայկական գնդակից ոչնչացվել է ևս մեկ ադրբեջանցի զինծառայող՝ 19-ամյա Սամիր Դադաշ օղլու Օրուջևը: Նշվում է, որ նա ծառայությունը կավարտեր 27-օր անց:

Հիշեցնենք, որ հակառակորդը արդեն քանի օր է դրսևորում է աննախադեպ ինտենսիվություն: Երեկ՝ սեպտեմբերի 3-ի երեկոյան Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գտնվում էին կրակահերթի տակ, ինչի հետևանքով հայկական կողմը ունի 4 վիրավոր: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: