ԵՄ երկրների առաջնորդները սկսել են կիրառել հրատապ ջանքեր միգրացիոն ճգնաժամից դուրս գալու համար, որը ստեղծվել է դեպի Եվրոպա սիրիացի փախստականների հսկայական հոսքի հետևանքով: 

ՄԱԿ-ը կոչ է արել ԵՄ-ին ընդլայնել փախստականների համար սահմանված քվոտան՝ հասցնելով այն յուրաքանչյուր երկրի համար 200 հազար մարդ: Ընդ որում, ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարներից մեկը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է անհրաժեշտ բազա ստեղծի փախստականներին ընդունելու համար: Նա ընդգծել է, որ առաջին հերթին սա վերաբերում է Հունաստանին: