«Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարը՝ սպառելով օրակարգը, ավարտեց իր աշխատանքը:

Համագումարի ավարտին ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց վարչության անդրանիկ նիստի արդյունքները: Ըստ այդմ՝ կուսակցության նախագահի տեղակալներ են ընտրվել Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը: Առաջինը ներկայացնում է նախկին ՀՀՇ-ի թևը, երկրորդը՝ նախաձեռնող խմբինը:

Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ այլևս իրենք մեկ մարմին են, մեկ բռունցք՝ չկա նախկին ՀՀՇ-ական, կոնգրեսական, անկուսակցականներ, դաշնակիցներ, և առանց ամպագոռգոռ հայտարարությունների պետք է լծվեն կոնկրետ, համակարգված, հետևողական, համբերատար աշխատանքի: Նա ընդգծեց, որ այս պահին բոլոր ուժերը պետք է ուղղվեն Երևանի ավագանու ընտրություններին: