Ֆուտբոլի Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը հեռացվել է թիմից:
Այդ որոշումը կայացրել է գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին, քանի որ մարզումային հավաքի ժամանակ Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստը գիշերը կազինո է գնացել:
El Mercurio-ի փոխանցմամբ՝ Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ ֆուտբոլիստի հեռացման պատճառներն անձնական են։
Ամեն դեպքում, Վիդալը բաց կթողնի Պարագվայի հավաքականի հետ ընկերական հանդիպումը, որը կկայանա սեպտեմբերի 5-ին՝ Սանտյագոյում։