Եվրո 2016-ի ընտրական փուլի I խմբի 6-րդ տուրում այսօր Հայաստանի հավաքականն իր 6-րդ հանդիպումն է անցկացնում՝ Նովի Սադ քաղաքում հյուրընկալվելով Սերբիայի հավաքականին: 

Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց: Թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվով: Հանդիպման առայժմ միակ գոլը 22-րդ րոպեին հեղինակեց Անդրիա Ժիվկովիչը:

Հիշեցնենք, որ հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել Հանրային հեռուստատեսությամբ: