«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սերժ Սարգսյանն այսօր պատրաստվում է մեկնել Մոսկվա: Սերժ Սարգսյանի պաշտոնական հանդիպումները նախատեսված են երկուշաբթի օրը` սեպտեմբերի 7-ին: Իսկ մինչ այդ նա մասնակցելու է «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կազմակերպելիք մեծ խնջույքին:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ խնջույքին հրավիրված են և մասնակցելու են Հայաստանի բազմաթիվ գործարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ օլիգարխիկ այդ «քեֆին» մասնակցելու նպատակով Մոսկվա են մեկնելու նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ու այլ պաշտոնյաներ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: