«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ԲՀԿ-ի պառակտման լուրերը երեկ առաջին դրսևորումն ունեցան: Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ԲՀԿ-ի կերպարանափոխումից և հատկապես Ս. Սարգսյանի հետ հանդիպումից հետո օր օրի ակտիվանում են ներկուսակցական խժդժությունների մասին լուրերն այն համատեքստում, որ արմատականների համար անընդունելի է նոր ԲՀԿ-ի դիրքորոշումը, և առաջիկայում սպասվում է նրանց «արտագաղթը» կուսակցությունից: Նրանց շարքում շոշափվում է երեք անուն՝ Վարդան Օսկանյան, Ստեփան Մարգարյան և Էլինար Վարդանյան: Սահմանադրության նախագծի վերաբերյալ ԱԺ երեկվա քննարկման ժամանակ ուշագրավ պատկեր է ստեղծվել ԲՀԿ-ի շարքերում:

Մեր լրագրողը ֆիքսել է, որ «ոչ»-ի ճակատի երկու ԲՀԿ-ականներ՝ Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը, մեկուսացել են «այո»-ի կողմնակից ԲՀԿ-ականներից։ Մինչդեռ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, Միքայել Մելքումյանը նստած են եղել կողք կողքի»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: