«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ԱԺ դահլիճի ՀՀԿ-ական հատվածը երեկ «պլյաժ» էր հիշեցնում․ սահմանադրական բարեփոխումների թեմայով հրավիրված լսումներին խորհրդարան ժամանած ՀՀԿ-ականների տեսքից տպավորություն էր ստեղծվում, թե լողափից միանգամից շտապել էին նիստերի դահլիճ, ոմանց մուգ արևայրուքը նույնիսկ անճանաչելի էր նրանց դարձրել:

Երևում էր, սակայն, որ ՀՀԿ-ականները դժվար են հաղթահարում հետարձակուրդային շրջանը և ոչ մի կերպ չեն «վերադառնում» հայաստանյան իրականություն։ Լսումների մեկնարկից շատ չէր անցել, երբ նրանք հերթով, շարքով, կարգով ծլկեցին ԱԺ դահլիճից»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: