Սեպտեմբերի 4-ին, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը:
Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: