Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը մեկնաբանել է Եվրո 2016-ի ընտրական փուլում Սերբիայի հավաքականի հետ խաղում կրած պարտությունը.

«Մենք լավ սկսեցինք հանդիպումը, բայց սերբերն, այնուամենայնիվ, կարողացան ճեղքել մեր պաշտպանությունը: Հանդիպման բոլոր 90 րոպեների ընթացքում մեր խաղը միասնական չէր: Եթե ուզում ես հաղթել, պետք է խաղալ հանդիպման ողջ ընթացքում:

Պաշտպանությունում մենք մանկական սխալներ թույլ տվեցինք: կարող եմ ասել, որ նրանք, ովքեր ձախողվեցին, մեզ մոտ այլևս չեն խաղա», – Հովսեփյանի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ այդ խաղում մեր հավաքականը 2:0 հաշվով պարտվեց մրցակցի հարկի տակ: