Հերթական անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ կատարելով գրառում իր թվիթերյան էջում.
«Մենք դատապարտում ենք ԼՂ հակամարտության շրջանակներում անմեղ քաղաքացիներին թիրախ դարձնելը: Մենք կողմ ենք հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելուն»: