Թուրքական կառավարությունը խիստ հարցաքննության է ենթարկում բոլոր սիրիացի փախստականներին, հատկապես վերջերս 3-ամյա երեխայի դիակը հայտնաբերելուց հետո:

Հարցաքննության արդյունքում ձերբակալվել են 4 սիրիացիներ, որոնք առնչվում են փախստականներին դեպի Թուրքիա և այնտեղից էլ՝ Եվրոպա փոխադրելու գործին։ Ձերբակալվածները 30-41 տարեկան տղամարդիկ են։ 

Նշենք, որ 3-ամյա մանկան զոհվելուց հետո խեղդամահ են եղել նաև նրա մայրն ու եղբայրը, ովքեր նավով անցնում էին Միջերկրական ծովը՝ դեպի հունական Գոս կղզի հասնելու համար։

Նրանց մարմինները միասին թաղվեցին թուրք-սիրիական սահմանի սիրիական քրդաբնակ Քոբանի քաղաքում։