ՄԱԿ-ի հայտարարությունից հետո, որտեղ նշվել էր, որ պետք է Եվրոպական երկրները ապաստան տան փախստականներին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, արդեն ավելի քան 4000 փախստականներ են հասել Վիեննայի սահմանները։
Նրանք այնտեղ են հասել սեփական ոտքերի ուժի շնորհիվ:
Նշենք, որ ՄԱԿ-ը կոչ է արել ԵՄ-ին ընդլայնել փախստականների համար սահմանված քվոտան՝ հասցնելով այն յուրաքանչյուր երկրի համար 200 հազար մարդ: Ընդ որում, ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարներից մեկը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է անհրաժեշտ բազա ստեղծի փախստականներին ընդունելու համար: Նա ընդգծել է, որ առաջին հերթին սա վերաբերում է Հունաստանին: