Էմիրությունների կառավարությունը 3 օր սուգ է հայտարարել Եմենում զոհված 45 զինծառայողների հիշատակին։
Միջոցառումներ են իրականացվում դիակները դիմավորելու և պատշաճ հուղարկավորության արարողություն իրականացնելու համար։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 4-ին, Արաբական Էմիրությունների ռազմական օդանավերը գրոհել են Սաուդյան Արաբիայի որոշ տարածքներ, ինչին ի պատասխան հակառակորդը ռմբակոծել է Եմեն-Սաուդյան Արաբիա սահմանագծի Ալ Մարեբ քաղաքի զինանոցները:
Արդյունքում զոհվել է 45 զինծառայող։