Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրո 2016-ի ընտրական փուլում ֆուտբոլի Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 7-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, կյուրընկալի Դանիայի ընտրանուն:

ՀՖՖ  պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ մեր հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը բաց կթողնի հանդիպումը՝ Սերբիա - Հայաստան հանդիպման ժամանակ ստացած մկանային վնասվածքի պատճառով:

Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը Սարգիս Հովսեփյանի ղեկավարած թիմը 2:0 հաշվով պարտվեց մրցակցի հարկի տակ:

Սերբերին հաղթանակ պարգևողներից մեկը հենց Հայրապետյանն էր, ով 22-րդ րոպեին գրավեց սեփական դարպասը: