«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 4000 գրոհայիններ մուտք են գործել ԵՄ երկրներ՝ փախստականի տեսքով: Այս մասին գրումէ Sunday Express թերթը՝ հղվելով խմբավորման իրենց աղբյուրի վրա: ըստ տեղեկությունների այս փոխանցման գործընթացը հաջող է անցել:
Գրոհայինները փախստականների հոսքի մեջ են ներթափանցում թուրքական Իզմիր և Մերսին քաղաքներից, որտեղից էլ Միջերկրական ծովով հասնում են Իտալիա: Այնուհետև նրանք ուղևորվում են այլ եվրոպական երկրներ՝ Շվեդիա և Գերմանիա:
Այս տեղեկությունը հաստատել են նաև երկու տեղացի մաքսանենգեր: Նրանցից մեկի խոսքերով՝ ինքն օգնել է ավելի քան 10 ահաբեկչի մուտք գործել Եվրոպա: