Եվրո 2016-ի ընտրական փուլում Հայաստանի հետ հանդիպումից առաջ Դանիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Դիլեյնին առանձնացրել է մրցակցի կազմում առավել վտանգավոր ֆուտբոլիստներին.

«Մենք լավ ենք ճանաչում Յուրա Մովսիսյանին, ով հանդես է եկել Դանիայում մի քանի տարի առաջ: Նա իսկական ռմբարկու է  և շատ վտանգավոր է տուգանային հրապարակում: Սեփական փորձից գիտենք, որ նա կարողանում է գոլ խփել:

Լավ մարզավիճակում է նաև Հենրիխ Մխիթարյանը: Կարևոր չէ, թե նա ինչ դիրքում է խաղում. նա ամենուր նույն չափով վտանգավոր է: Ամեն դեպքում, նա կարող է օգուտ բերել թիմին և վճռել հանդիպման ելքը», — ասել է Դիլեյնին:

Հիշեցնենք, որ Հայաստան - Դանիա հանդիպումը կկայանա այսօր՝  Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, Երևանի ժամանակով 20։00-ին։