Եվրո 2016-ի ընտրական փուլի 8-րդ տուրի շրջանակներում այսօր Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Դանիայի ընտրանուն:
Մինչ այս հավաքականները հանդիպել են 5 անգամ, որոնցից 4-ում բախտը ժպտացել է դանիացիներին:
Այս խաղում նույնպես բուքմեյքերները առավելությունը տալիս են մրցակցին. 4.50 - 3.60 - 1.91:
Հայաստանի հավաքականը ներկա պահին ունի 1 միավոր և սերբերի հետ եզրափակում է I խմբի մրցաշարային աղյուսակը:
Դանիացիները միայն 1 միավորով են զիջում խմբի առաջատար Պորտուգալիային, ով ունի 12 միավոր:
Թիմերը խաղադաշտ դուրս կգան մենկնարկային հետևյալ կազմերով.
Հայաստան. Գևորգ Կասպարով, Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Ռոբերտ Արզումանյան, Գաել Անդոնյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Գևորգ Ղազարյան, Կամո Հովհաննիսյան, Մարկոս Պիզելի, Յուրա Մովսիսյան:
Դանիա. Կասպեր Շմեյխել, Լարս Յակոբսեն, Դանիել Ագեր, Սիմոն Կյաեր, Ռիզա Դուրմիսի , Պյեր-Էմիլ Հոյբերգ, Յակոբ Պոուլսեն, Յուսուֆ Յուրայ Պոուլսեն, Նիկոլայ Յորգենսեն, Միկայել Կրոն Դելի, Նիկլաս Բենդտներ:
Ինչպես նկատեցիք, մեկնարկային կազմում ներառված չէ Լևոն Հայրապետյանը, ով, ինչպես արդեն տեղեկացրել ենք, վնասվածք է ստացել հավաքականի նախորդ՝ Սերբիայի հետ խաղում և այսօր չի կարող օգնել թիմին:
Հյուրերի առանցքային խաղացողներից Քրիստիան Էրիկսենը և Նիկոլայ Բոիլսենը չեն մասնակցի հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Հայաստան - Դանիա հանդիպումը կկայանա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: