Պարզվել է, որ «Արամ-Շին» ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքներ իրականացնելիս արտաքին ինքնաշեն բեռնատար վերելակի ճոպանը պոկվել է և խցիկը մոտ 60 մ ընկել է ձորը. խցիկում են գտնվել 1955 թ. ծնված Պ. Ս.-ը և 1969 թ. ծնված Ս. Ղ.-ը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Պ. Ս.-ը ինքնուրույն դուրս է եկել ձորից, իսկ ժամը 11.18-ին հրշեջ-փրկարարները և փրկարարները ձորից դուրս են բերել Ս. Ղ.-ին:
Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի 14/24 հողակտորում շինարարական աշխատանքներ իրականացնելիս ինքնաշեն բեռնատար վերելակը (արտաքին) պոկվել և ընկել է ձորը (մոտ 60 մ):
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Ըստ նախնական տեղեկությունների, վիրավորները 2-ն են: YerevanNews.am-ին հայտնեցին, ոչ այժմ նրանք գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:
Լուսանկարը՝ shamshyan. com-ի