Հարավ-արևելքում Թուրքիայի Հակարի քաղաքում զինվորական ավտոմեքենաների պայթյունի հետևանքով 15 թուրք զինծառայող է զոհվել, տեղեկանում ենք BBC-ից։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ РКК-ն ծրագրել և իրականարել է այս պայթյունը։ Քրդերը ականներ են տեղադրել ճանապարհի այն հատվածում, որտեղով պետք է անցներ թուրքական զինծառայողների երկու ավտոմեքենա: Այնուհետև ականները պայթեցվել են:
Հաղորդվում է նաև, որ մարտական ընդհարումներ են տեղի ունեցել երկու կողմերի զինծառայողների միջև:
Այժմ, վարչապետ Ահմեթ Դավութօղլուն դադարեցրել է իր այցը երկրի տարբեր շրջաններ և երկրի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել՝ պայմանավորված այս միջադեպով:
Թուրքիայի օդային ուժերը հատուկ գործողություն են սկսել քուրդ զինյալների դեմ։ Օդ բարձրացած F-16 և F-4 կործանիչները հարվածներ են հասցնում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի ուժերին։