Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը իր էջում ներկայացրել է իր իսկ կողմից 22 տարի առաջ կատարված կադրեր: Տ. Սարգսյանը գրել է. «Հարգելի բարեկամներ,

Օրեր առաջ իմ անձնական արխիվում գտա բավականին հետաքրքիր վիդեո կադրեր, որոնք ինքս եմ նկարել շուրջ 22 տարի առաջ հենց այս օրը: 1991թ. ապրիլի 13-ին, այն ժամանակվա Լենինի հրապարակից ապամոնտաժվեց և հանվեց Լենինի արձանը: Նկարահանումը կատարել եմ հենց այն աշխատասենյակից, որտեղ այսօր աշխատում եմ: Իսկ այդ օրերին այստեղ աշխատում էր ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը: Այս պատմական կադրերը ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը»: