Վերջին օրերին հոլիվուդյան ամենաշատ քննարկված թեմաներից մեկը եղել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի վեճը: Զույգին մտ կանգնած աղբյուրները նշում են, որ պատճառը եղել է Քանյեի հեռախոսը կամ ավելի շուտ այն, ինչ հայտնաբերել է այնտեղ Քարդաշյանը: Վերջինս գտել է ամուսնուն ուղարկված հաղորդագրությունները նախկին ընկերուհուց, ինչն էլ խանդի տեսարանի առիթ է դարձել: Քիմը համարել է, որ դրանք ինտիմ բնույթի են, իսկ Քանյեն փորձել է արդարանալ՝ պնդելով, որ վերջինիս հետ բացառապես գործնական հարաբերությունների մեջ է: Սակայն այս խոսքերն այնքան էլ հիմնավոր չեն թվացել ռեալիթի-շոուի աստղին, իսկ ռեփերն էլ ավելորդ ջանքեր չի թափել՝ կնոջը համոզելու հակառակի մեջ: Նա պարզապես ցուցադրաբար լքել է տունը: