Լաս Վեգասում այսօր մեկնարկել է Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Հայ մարզիկներից առաջինը մրցագորգ դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները:
Խաղային առաջին օրն իրենց ելույթներն արդեն ավարտել են 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը և Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ):
Միհրան Հարությունյանը տարավ իր առաջին հաղթանակը՝ նվաճելով 1/8 եզրափակչի ուղեգիր, իսկ Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովին:
Այսօր պսյքարը կսկսի նաև 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: