Հայաստանի հավաքականը հաջողությունների չի հասնի, քանի դեռ.

1.Մեր մարզիչները շարունակում են մեկ-երկու ֆուտբոլիստի առանձնացնել,իսկ մնացածին հետին պլանում թողնել։

2.Քանի դեռ մարզադաշտում ՖԱՖ-ը մի բան է գոռում, արծիվները՝ ուրիշ:

3.Քանի դեռ կիսադատարկ մարզադաշտերի խնդիր ունենք։

4.Քանի ասում ենք, տո այ ախպեր մերոնք խաղալ չգիտեն

5.Քանի դեռ մեր հավաքականի խաղը մեկնաբանում է, ով դեռ մնացել է Հ1-ում…ով ազատ է, ով պատահի:

6.Քանի մենք մերոնց չենք գնահատում:

7.Քանի հավաքականի մարզիչը ընտրվում է բոլորիս անհայտ սկզբունքով:

8.Ու նույն սկցբունքով էլ հրավիրվում են ֆուտբոլիստները:

9.Քանի հանդերձարանում ամենից բարձրը մարզչի ձայնը չի:

10.Քանի ՀՖՖ նախագահը կապ չունի ֆուտբոլի հետ:

Սիրարփի Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից: