«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր կողմից վրաերթի դեպքի առիթով գործ չի հարուցվել, որոշում է կայացվել մերժել գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության պատճառով, բացի այդ՝ տուժող անձը ինքը չի բողոքել»,- մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Տուժողին՝ Էդգար Սնխչյանին, ի դեպ, արդեն դուրս են գրել հիվանդանոցից: «Եթե չեմ սխալվում, ուրբաթ օրը դուրս ենք գրել Էդգար Սնխչյանին»,-տեղեկացրին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի երեկոյան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Առինջ գյուղի մոտակայքում, Կարեն Ավագյանի եղբայր Արթուր Ավագյանը վրաերթի էր ենթարկել 28-ամյա Էդգար Սնխչյանին, ով այդ պահին փոխելիս էր եղել մեքենայի անվադողը:
Ավտովթարի ականատեսների խոսքով՝ վարորդն այնքան ուժեղ էր հարվածել, որ անգամ «Օպել»-ի անիվն էր հետև մոտ 40 մետր մի կողմ տարել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: