Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը հայտնել է որդու ծանր հիվանդության մասին:
6-ամյա Ալֆոնսո Վիդալը ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստման կարիք ունի, այդ մասին ֆուտբոլիստը գրել է թվիթերյան իր էջում:
Ալֆոնսո Վիդալը բուժում կանցնի Թուրինում՝ մանկական էնդոկրինոլոգի հսկողությամբ:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Վիդալը հեռացվեց Չիլիի հավաքականից և վերադարձավ Մյունխեն: