Սիրիական կառավարությունը հայտարարել է, որ եթե սիրիացի փախստականները 6 ամսից ավել տևությամբ մնան երկրից դուրս, ապա նրանց սեփականությունը բռնագրավվելու և վաճառվելու է։
Հիշեցնենք, որ սիրիացի փախստականների թիվը հասել է 6 միլիոնի։ Նրանց թվում են նաև երիտասարդներ, ովքեր զինվորական ծառայությունից են խուսափել և փախչել։
Ինչպես տեղեկանում ենք արաբական լրատվամիջցներից, հայտարարության մեջ նշվել է, որ փախստականների չվերադառնալու պարագայում, նրանց ամբողջ ունեցվածքը պետության սեփականությունն է դառնում, իսկ եթե փախստականը զինվորական տարիքի երիտասարդ է և նրա ծնողները գտնվում են Սիրիայում, ապա բռնագրավվելու են նրանց ծնողների սեփականությունը։