Հյուսիսային Լիբանանի Պեքա շրջանը անապատային ավազամրրիկի պատճառով փոշով է ծածկվել։ Երեկ սկսված ավազամրրիկը առավելապես զգացվել է Պաալպեք-Հերմելում, Աքքարում ու Տըննիեում:
Ավազամրրիկի պատճառով հիվանդանոցները լցվել են մարդկանցով, ովքեր շնչառության հետ խնդիրներ են ունեցել, այս պատճառով հիվանդանոցում կա 50 մարդ և զոհվել է 1 մարդ։
Աքքարում երթևեկությունը կանգ է առել: Ըստ տեղի օդերևութաբանների, ավազամրրիկը շարունակվելու է մինչև այս շաբաթվա վերջ: Ամենասաստիկը լինելու է վաղը՝ երեկոյան։