Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ Շվեդիայի և Նորվեգիայի ԱԳ նախարարությունները կոչ են անում փախստականներին սպասել իրենց կողմից ուղարկված նավերին, որոնք կփոխադրեն նրանց։
Նավերը անցնելու են Լիբանանի, Հորդանանի և Թուրքիայի ծովափերով ու փախստականներին տեղափոխելու են Շվեդիա կամ Նորվեգիա։
Կոչի մեջ ասվել է, որ այն փախստականները, ովքեր կհասնեն այս երկրները, չեն կարող Նորվեգիայի կամ Շվեդիայի սահմաններից 10 տարի դուրս գալ:
Փախստականները նավ բարձրանալուց հետո պետք է հետևեն այդ երկրների կարգ ու կանոնին։