Վստահ եմ, շատերս հաճախ ենք լսում «ազատություն քաղբանտարկյալներին» կամ այլ՝ «քաղբանտարկյալ» բառը պարունակող արտահայտություններ: Անձամբ ես երբեք չեմ իմացել այդ տերմինի կոնկրետ սահմանումը: Բնական է, որ քաղաքական հայացքների հետ է կապված, բայց կոնկրետ ի՞նչ է նշանակում քաղբանտարկյալ, արդյո՞ք նրանք բոլորը նույնն են և ցանկացած դեմոկրատական երկրում այդպիսիք պետք է չլինեն, ով էլ կա՝ իսկույն ազատ արձակվեն:
Վերցնենք Շանթի դեպքը: Դուբինկաներով ու նինձաների էն ծուխ հանող եսիմ ինչերով բախվել էին ոստիկաններին, գնում էին Բաղրամյանը 26-ը գրավելու: Հիմա իրանք քաղբանտարկյալներ ե՞ն: Համաձայն տերմինի սահմանման՝ ցանկացած բանտարկյալ, ում գործում առկա է վառ ընդգծված քաղաքական բաղադրիչ՝ քաղբանտարկյալ է: Օքեյ: Իսկ արդյո՞ք այդ քաղբանտարկայլենրին պետք է ազատ արձակել: Այս հարցին պատասխանում է միջազգային Amnesty International կազմակերպությունը, որը այս հարցում ճշգրտություն մտցնելու նպատակով 60-ականներին շրջանառության մեջ դրեց մի նոր հասկացություն՝ «խղճի գերի»: Այն վերաբերում էր մարդկանց, ովքեր գտնվում են անազատության մեջ բացառապես իրենց քաղաքական, կրոնական կամ գիտական հայացքների ԽԱՂԱՂ արտահայտման պատճառով: Սա խիստ տարբերվում է «քաղբանտարկյալ» հասկացությունից: Չէ որ քաղբանտարկյալ կհամարվի նաև այն մարդը, ով AK 47-ով Բաղրամյան 1-ից կրակելով կբարձրանա Բաղրամյան 26, պահանջելով ներկայիս իշխանության հրաժարականը:
Հիմա, ելնելով սահմանումներից, քաղբանտարկյալ է արդյո՞ք Շանթ Հարությունյանը: Ստացվում է՝ այո: Պետք է արդո՞ք նա ազատ արձակվի: Իհարկե՝ ոչ:
Քաղաքական մոտիվացիան ամնիստիայի գարանտ չէ և չի կարող լինել: Եթե արարքը քրեականորեն պատժելի է, ապա էական չէ դրա դրդապատճառը, լինի դա դժգոհություն ներկա իշխանությունից թե դժգոհություն դոլարի կուրսից:
Վազգեն Սաղաթելյան՝ ֆեյսբուք