Կնոջ համար շատ կարևոր է իրեն թույլ զգալը ուժեղ սեռի կողքին: Կինը որքան էլ քնքշանք է զգում տղամարդուց, բայց երբեմն նա նախընտրում է կոպտությունը՝ կրքոտ, ուժեղ…
Եվ տարիներ ի վեր տղամարդն այդպիսին է ձևավորված կնոջ գիտակցության մեջ՝ խոծոր, կոպիտ, ուժեղ ու թիկնեղ կազմվածքով: Յուրաքանչյուր կնոջ կյանքում տղամարդը յուրովի է, անհատական մոտեցմամբ:

Ինչպիսի՞ն է իդեալական սիրեկանը. դա ևս յուրովի է, սակայն կան բավականին բնորոշ գծեր, որոնք հազվագյուտ կանանց հնարավոր է դուր չգան: Տղամարդկանց ճնշող մեծամասնությունը վստահ է իր սեռական կայացվածության մեջ: 

Սեքսի մեջ կոպտությամբ տղամարդիկ փորձում են ապացուցել, որ իրենք կանանցից ավելի ուժեղ են: Եթե բարոյական տեսանկյունից դա ապացուցել չի հաջողվում, ապա նրանք դա անկողնում են անում: 

Եվ կան տղամարդիկ, ովքեր անկողնում կոպտությամբ փորձում են ծածկել իրենց թերությունները: Նրանք հույս ունեն, որ եթե ամեն ինչ ուժեղ լինի, կանայք չեն էլ նկատի, որ նրանք այնքան էլ հմուտ չեն քնքշանքների մեջ: