ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով գտնվում է Բելառուսում: Այնտեղ նա ԵՏՄ անդամ երկրներին առաջարկել է անցում կատարել ռուբլով հաշվարկին՝ հրաժարվելով առևտուրը դոլարին կապելուց։ Հովիկ Աբրահամայնը հայտարարությունն արել է բելառուսական Գրոդնո քաղաքում ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հետ հանդիպման ժամանակ։

«ԵՏՄ-ում անհրաժեշտ է մեծացնել ազգային արժույթով կատարվող փոխադարձ հաշվարկները և կրճատել դոլարիզացիայի ծավալները։ Այս ենթատեքստում կարևոր է ռազմավարական ապրանքների փոխադարձ առևտուրը ռուբլով կատարելու և դոլարին կապելուց ազատվելու գաղափարը»,- մեջբերում է նրա խոսքը ՏԱՍՍ-ը։