Օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նիստերից մեկի ժամանակ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ քննվել է գողության մի գործ: Դատական նիստի ժամանակ ամբաստանյալը ցանկացել է խոսել, սակայն դատավորը նրան ձայնի իրավունք չի տվել: Այդ հանգամանքը զայրացրել է ամբաստանյալին, որը տեղից վեր է թռել և կոտրել դատարանի պատուհանի ապակիները:

Տեղի ունեցածի վերաբերյալ զրուցեցինք դատավոր Վաղինակ Մկրտչյանի հետ: Ըստ դատավորի՝ դեպքը ոչ թե դատական նիստերի դահլիճում, այլ միջանցքում է տեղի ունեցել:

«Դատական նիստի ժամանակ սանկցիա էր կիրառվել ամբաստանյալի նկատմամբ, և նա դատարանի դահլիճից հեռացվել էր: Հեռացվելուց հետո ինձ տեղեկացրեցին, որ նա միջանցքում թե մեկուսարանում ապակի է կոտրել, ինչն արձանագրվել է, այլ տեղեկություն չունեմ»,- պարզաբանեց դատավորը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: