«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը, նույն ինքը՝ Աղալարը, փորձաքննության արդյունքում մեղսունակ է ճանաչվել: Սա նշանակում է, որ նրան չի հաջողվի այս տարվա մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծի գործով պատասխանատվությունից խուսափել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին մարզպետի եղբորը տեղափոխել էին Կապանի հոգեբուժարան՝ սուր պսիխոզ ախտորոշմամբ: Նա «հոսպիտալացվել» էր անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նրա և իր որդու՝ Էյներ Խաչատրյանի մեղադրանքը խստացվել է, իսկ խափանման միջոցն էլ ընտրվել է կալանավորումը: Սկզբում մեղադրանքը եղել էր ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածով՝ ծեծ, փոխվել էր ՀՀ ՔՕ 113-րդ հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը:
Առաջին մեղադրանքը, որպես պատիժ, ազատազրկում չէր նախատեսում: Իսկ ներկա մեղադրանքով Աղալարին պառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: Բայց նախաքննությունը դեռ շարունակվում է:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: