«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Թեեւ հաջորդ շաբաթ մեկնարկում է ԱԺ աշնանային նստաշրջանը, ԱԺ պատգամավորները չեն շտապում վերադառնալ արձակուրդից:

Այս օրերին ԱԺ-ում անցկացվող մշտական հանձնաժողովների նիստերին հատուկենտ թվով պատգամավորներ են ներկա գտնվում: Ամենաշատ պատգամավորը եղել է Էլինար Վարդանյանի՝ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում՝ 6 հոգի: Իսկ մյուսներում լավագույնը 5 պատգամավոր է մասնակցել, թեեւ այդ հանձնաժողովների անդամների թիվն ավելի շատ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում