Ըստ արաբական լրատվամիջոցների՝ Լիբանանում ավազամրրիկը շարունակվում է։ Ավազամրրիկի պատճառով զոհվել է 3 մարդ և հիվանդանոցներում է գտնվում 1724-ը։
Լիբանանում արդեն փակվել են 100-ավոր դպրոցներ, ինչպես նաև զգուշացվում է մարդկանց տներից դուրս չգալ։ Փոշու պատճառով տեսանելիությունը 10 մետր է։ Ըստ օդերևութաբանների՝ նման ավազամրրիկ Լիբանանում մինչ այժմ չէր գրանցվել։
Փոշին հասել է նաև հարևան երկրներ՝ Հորդանան, Եգիպտոս։ Հորդանանում փակվել են դպրոցները։