Սարսափելի ողբերգությունը, որը տեղի ունեցավ վերջերս Ռոստովի գյուղերից մեկում ցնցեց բոլորին: Անսթափ վիճակում գտնվող 22-ամյա Ռաֆայել Խալղաթյանը բախվել էր կայանված մեքենաներին, որից հետո զայրացած համագյուղացիները ծեծելով սպանել էին նրան

Այս ծեծկռտուքի ականատես Ռուսլանը վախենում է ցույց տալ իր դեմքը: Նա այն քչերից մեկն է, ով այդ երեկո ալկոհոլի ազդեցության տակ չի եղել և շատ լավ հիշում է, թե ինչպես ամենը տեղի ունեցավ: Ռուսլանը հավաստիացնում է, որ ծեծկռտուքի մեջ ինքը մասնակցություն չի ունեցել, միայն կանգնել և նայել է: