Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա շրջանի Անդրանիկի 102 շենքի բակում հայտնաբերված 25-ամյա Տիգրանի դեպքի առընչությամբ դեռ քրեական գործ չի հարուցվել: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեցին Քնչական կոմիտեից:
Նախնական տվյալներով նա վայր է ընկել շենքի 10-րդ հարկից:
Նշենք, որ մեր տեղեկությունների համաձայն, երիտասարդը ուներ ընտանիք՝ հայր, մայր, քույր և եղբայր: Ընտանիքը չէր գտնվում սոցիալապես ծանր իրավիճակում: Դեռևս անհայտ է երիտասարդի՝ Տիգրանի վայր ընկնելու հանգամանքները:
Քնչական Կոմիտեից մեզ հաղորդեցին նաև, որ գործի առընչությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն: