Միչիգան նահանգի Իոնիա շրջանի դատավոր Ռայմոնդ Վոթը տուգանել է ինքն իրեն այն բանից հետո, երբ վերջինիս հեռախոսը զանգել է դատական լսումների ժամանակ: Այս մասին տեղեկացնում է տեղական Sentinel- Standard պարբերականը:
Ինչպես նշում է պարբերականը, դատական նիստի դահլիճում դատախազի ելույթի ժամանակ դատավորի սմարթ հեռախոսի վրա հանկարծակի միացել է ձայնային համարհավաքի բարձր ձայնը: Վոութը, որը վերջերս էր գնել սմարթ հեռախոսը, որոշ ժամանակի ընթացքում չի կարողացել անջատել ձայնը:
Դատական նիստից հետո Վոութը, որը իր ամբողջ աշխատանքային կարիերայի ժամանակ խիստ է վերաբերվել դատական դահլիճում հեռախոսազանգերին, որոշել է տուգանել ինքն իրեն դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Նա անհապաղ 25 դոլար չափով տուգանքը անհապաղ վճարել է գանձարանում:
Մեկնաբանելով իր արարքը` Վոութը նշել է, որ որպես դատավոր ինքը առաջին հերթին պետք է ցուցաբերի հարգանք օրենքի նկատմամբ: