Սեպտեմբերի 9-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Սևան-Զովաբեր Ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 300 մ գլորվել աջակողմյան ձորը. վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի առընչությամբ Քնչական կոմիտեում նախապատրաստվում են նյութեր: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեցին Քնչական Կոմիտեից: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ մեքենայի ղեկին եղել է Սերգեյ Սարգսյանը անունով 22-ամյա երիտասարդ, իսկ դեպքը տեղի է ունեցել մեքենայի առջև դուրս եկած կենդանու պատճառով: Վարորդին հաջողվել է դուրս ցատկել մեքենայից և փրկվել:

Լուսանկարները՝ shamshyan. com-ի