Կյանքից հեռացել է Երևանի պատվավոր քաղաքացի, 1975-85թթ. Երևանի քաղաքապետ, նշանավոր պետական գործիչ Մուրադ Մուրադյանը:
Մուրադ Մուրադյանը ՀԽՍՀ և ՀՀ պետական գործիչ, ՀՀ Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի նախագահն էր։
1948 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1948-1953 թվականներին սովորել և ավարտել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1962 թվականին հեռակա ուղուցմամբ ավարտել է Մոսկվայի մեքենաշինական ինստիտուտը։
YerevanNews.am-ի խմբագրությունը ցավակցում է մեծ երևանցու ընտանիքին, հարազատներին և բարեկամներին: