Կիպրոսի «Արձագանք» թերթում հրապարակվել է Կիպրոսի հանրապետության նախագահի հայտարարությունը սիրիացի փախստականների մասին.
«Կիպրոսը իր փոքր տարածության, թուրքերի ներխուժման և տնտեսական խնդիրների պատճառով, չի կարող ընդունել 300-ից ավել փախստականների»։
Նա ասել է նաև, թե Կիպրոսի Լառնագա քաղաքի ծովային շրջանում կիպրացի փրկարարները փրկել են 115 փախստականների։ Փրկվածները հայտնել են, թե փափագում են մեկնել եվրոպական այլ երկրներ, սակայն մերժվելու դեպքում կվերադառնան Կիպրոս։
«Մենք նախապատվում ենք հյուրընկալել սիրիացի քրիստոնյա փախստականներին, որպեսզի ավելի դյուրին լինի նրանց համակերպումը»,- ասել է նախագահը: