Ջոն Քերին զբաղեցրեց ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը` փոխարինելով Հիլարի Քլինթոնին: Գրում է Huffington Post-ը:
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված նամակում Հիլարի Քլինթոնը շնորհակալություն է հայտնում է երկրի առաջնորդից իր վարչակարգում աշխատելու հնարավորթւթյան համար: «Ես ավելի քան երբևէ համոզված եմ ԱՄՆ-ի առաջնորդության և ուժեղ լինելու ունակության վրա»,- հայտարարել է Քլինթոնը:
Մեկնաբանելով Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումը, որը կատարվեց իր պաշտանավարման վերջին օրը, նա նշել է, որ «դա ևս մեկ անգամ հաստատում է, որ մենք ապրում ենք շատ դժվար և վտանգավոր ժամանակաշրջանում»:
Հիշեցնենք, որ 65-ամյա Հիլարի Քլինթոննը Պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2009 թվականի հունվար ամսից: 2012 թվականի նոյեմբերին Օբամայի` նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Քլինթոնը հայտարարեց, որ մտադիր է լքել իր պաշտոնը: