«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ Հայաստանում այս տարվա օգոստոսին, հուլիսի համեմատ, արձանագրվել է բենզինի 0.2 և դիզելային վառելիքի 0.5 տոկոս գնաճ: Բացի այս՝ հանրապետությունում արձանագրվել է նաև գորգեղենի 0.1, խոհանոցային սպասքի 0.1, այգեգործական ապրանքների 0.1, դեղամիջոցների 0.2, հագուստի և գործվածքի 0.3, կահույքի 0.3, գրենական պիտույքների 1.8 տոկոս գնաճ:

Այլ կերպ ասած՝ գրեթե բոլոր շուկաներում մեկ ամսվա կտրվածքով անգամ գնաճ է տեղի ունեցել:

Ի դեպ, բնակչությանը մատուցվող ծառայությունների ոլորտում ևս գնաճ է արձանագրվել: 2015 թվականի օգոստոսին, հուլիսի համեմատ, ծառայությունների գներն աճել են 0.1 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորվել է բուժսպասարկման 0.3, իրավական ու բանկային 0.4, տրանսպորտի 0.7 տոկոս գների հավելաճով: Մշակույթի ոլորտի, հանգստի կազմակերպման, հանրային սննդի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.1 տոկոսով»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: